«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2006-10-17 | #198, 2006-10-18 | #199, 2006-10-19


ՌԻԺԿՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՄԵՆՈՖՈԲԻԱ ՉՈՒՆԵՆՔ»

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին հոկտեմբերի 17-ին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հանդիպմանը կաթողիկոսը մտահոգություն է հայտնել Ռուսաստանում հայերի նկատմամբ տեղ գտած որոշ երեւույթների առնչությամբ: Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հաղորդագրությամբ, կաթողիկոսը նշել է, որ ճանաչելով հայ ժողովրդին, Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի հանդեպ նրա բարի զգացմունքները, պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի այդ մտահոգությունները վերանան: Ռիժկովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանում արմենոֆոբիա չկա, եւ իրենք կանեն ամենը, որ այդ երեւույթները երբեք չկրկնվեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4