«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2006-10-17 | #198, 2006-10-18 | #199, 2006-10-19


ԱԲԽԱԶԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆՙ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ

Աբխազիայի խորհրդարանը, ինչպես արդեն իսկ սպասելի էր, երեկ դիմել է Ռուսաստանի նախագահին եւ ՌԴ Դաշնային խորհրդինՙ Աբխազիայի անկախության ճանաչման եւ Ռուսաստան-Աբխազիա ասոցիացիոն հարաբերությունների հաստատման խնդրանքով: Ըստ դիմումի, Աբխազիայի պետականությունն ավելի քան 1200 տարեկան է, Ռուսաստան-Աբխազիա հարաբերություններն էլ միջպետական մակարդակով գոյություն ունեն երկու դար:

Ըստ աբխազական կողմի, Աբխազիայի դքսությունն ինքնակամ մտել է Ռուսաստանի կազմի մեջ, համաձայն Ալեքսանդր Առաջինի վկայությանՙ թվագրված 1810 թ.-ի փետրվարի 17-ին: Աբխազիայի խորհրդարանի դիմումը ներառում է յուրօրինակ պատմագրություն, որում հիշատակվում են 90-ականների վրաց-աբխազական պատերազմը, դրանից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններ ու փաստաթղթեր, ընդհանրացնելով, որ Աբխազիան իր ապագան տեսնում է Ռուսաստանի հետ եւ դրա վկայությունն այն է, որ Աբխազիայի բնակչության 90 տոկոսը ՌԴ քաղաքացիներ են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4