«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2006-10-17 | #198, 2006-10-18 | #199, 2006-10-19


ՌՈՒՍԱԿԱՆ ՔՍԵՆՈՖՈԲԻԱՆ ՆԱԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում երդվյալ ատենակալների դատարանն արդարացրել է վիետնամցի ուսանող Վու Ան Տուանի սպանության մեջ մեղադրվողներին: Ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, 37 դանակի հարվածներից մահացած վիետնամցու գործի դատավարությունը վկայում է ռուսաստանյան հասարակությունում քսենոֆոբիայի առկայության մասին, որն արտահայտվում է նաեւ արդարադատության ատյանների վճիռներում: Վիետնամցու սպանության մեջ մեղադրված երիտասարդների խումբն, ըստ գործակալության քաղաքական մեկնաբան Անդրեյ Կոլեսնիկովի, նախապես հարձակվել է ձմերուկ վաճառող կովկասցու վրա, սակայն հետո նրանց ուշադրությունը գրավել է վիետնամցին: Նույն խումբը հարձակվել է նաեւ Գանայի, Պաղեստինի, Չինաստանի, Ադրբեջանի եւ այլ երկրների քաղաքացիների վրա:

Ըստ Կոլեսնիկովի, սա բնավ էլ առաջին դեպքը չէ, որ երդվյալների դատարանն արդարացնում է ազգային անհանդուրժողականության դրդապատճառներով իրականացված հանցագործությունները:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4