ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ծրագիրը «Լոգոս էքսպո» կենտրոնի հետ կազմակերպում է «Գործարար հայուհի 2006» երկրորդ համազգային առեւտրային ցուցահանդեսը, որը կբացվի այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում: Ստացված տեղեկության համաձայն, ցուցահանդեսին մասնակցող շուրջ 60 գործարար կանայք կներկայացնեն իրենց ընկերությունների արտադրանքը սննդամթերքի, հագուստի, տեքստիլ արտադրանքի, գեղահարդարման պարագաների, հրատարակչական գործի, կիրառական արվեստի, ձեռարվեստի, հուշանվերների, գորգագործության, ասեղնագործության եւ այլ ոլորտներից:
Ցուցահանդեսի նպատակը հայ գործարար կանանց կապերի ընդլայնումն է ներքին եւ արտաքին շուկայում, ավելի լայն իրազեկումը նրանց գործունեության եւ ներուժի մասին: Ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 21-ը, նախատեսում է մամլո ասուլիս, գործարար կանանց հանդիպում, կլոր սեղան եւ գալա համերգ:
Գ. Գ.