«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2006-10-17 | #198, 2006-10-18 | #199, 2006-10-19


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՅԺՄ ՄԻԱՅՆ ՄԵԿ 5 ԱՍՏՂԱՆԻ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԿԱ

Հայաստանում հյուրանոցային տնտեսության որակավորման համակարգը կառավարության որոշմամբ ներդրվեց 2004 թվականին: Սակայն դա իրականացվում է միայն կամավորության սկզբունքով, եւ այս պահին, ըստ առեւտրի եւ տնտեսական նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի, որակավորման հայտեր ներկայացրել են հանրապետության 63 հյուրանոցներից ընդամենը 3-ը` «Գոլդեն փալաս», «Կոնգրես» եւ «Մետրոպոլ» հյուրանոցները: «Գոլդեն փալասը» 5 աստղ է ստացել, «Մետրոպոլը»` 4, իսկ «Կոնգրեսը»` 3:

Ի դեպ, հանրապետության 64 գործող հյուրանոցների կեսը տեղաբաշխված է Երեւանում: Սահմանված ստանդարտները բավական խիստ են, սակայն բարձր աստղանիշը եկամտի մեծ աղբյուր կարող է դառնալ, եւ ըստ Մեխակ Ապրեսյանի, շատ հյուրանոցատերեր իրենց հաստատությունները բարձր ստանդարտների համապատասխանեցնելու ակտիվ ներդրումներ են կատարում:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4