Այդ մասին Պոլսո հայոց պատրիարքարանի բանբեր «Լրաբերի» վկայությամբ հոկտեմբերի 5-ին հայտարարել է Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումն ստանձնած ֆիրմայի սեփականատեր Ջահիթ Զեյդանլըն: Նա նշել է, որ վերականգնման աշխատանքները ավարտվել են օգոստոսի 30-ին, ներկայումս բարեկարգվում է եկեղեցու շրջակայքը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարեւոր նշանակություն է տվել վերականգնման աշխատանքներին, եւ ամենայն հավանականությամբ վերականգնված եկեղեցու բացումը կկատարվի նոյեմբերի 4-ին:
Զեյդանլըն Սբ. Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները համարում է բարձր կարգի եւ օրինակելի ողջ աշխարհի համար: Սակայն լուսանկարից պարզորոշ երեւում է, որ վերականգնողները «մոռացել են» տեղադրել եկեղեցու գմբեթի եւ զանգակատան խաչերը:
Հ. Չ.