«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2006-10-17 | #198, 2006-10-18 | #199, 2006-10-19


ՅՈՒՆԵՍԿՕ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Տարբեր երկրների խորհրդարանների ներկայացուցիչների պատվիրակությունը, ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն», նախօրեին հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոչիրո Մացուուրայի հետ եւ պաշտոնական խնդրանքով դիմել նրանՙ միջազգային հետազոտություններ անցկացնելու Հին Ջուղայում, որտեղ ոչնչացվել են մշակույթի հայկական պատմական հուշարձանները: Այնուհետեւ կոչ են արել բացահայտ դատապարտել Ջուղայի հայկական գերեզմանոցում ադրբեջանական բանակի կատարած հանցագործությունը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ, պատվիրակությունը ձեւավորվել է հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի նախաձեռնությամբՙ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի միջնորդությամբ: Խորհրդարանականները ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպության գլխավոր տնօրենին են ներկայացրել հայկական հուշարձանների ոչնչացման հարցում Ադրբեջանի իշխանությունների մեղավորությունն ապացուցող փաստաթղթեր: Պատվիրակությունը նաեւ հուշագիր է ստորագրել, որում Ադրբեջանի իշխանություններից պահանջում է ոչնչացված հանգստարանի վայրում քրիստոնեական հուշարձան կառուցել:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4