«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2006-10-17 | #198, 2006-10-18 | #199, 2006-10-19


ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԸ ՔՆՆԵԼ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ

Երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի եւ Մուսա Սերոբյանի գործով դիմումը ընթացիկ տարվա հունիսի 9-ից վճռաբեկ դատարանում է, որը մինչ օրս հիշյալ գործով վերջնական որոշում չի կայացրել: Հիշեցնենք, որ նրանց Լեռնային Ղարաբաղի առաջին ատյանի դատարանը 15 տարվա ազատազրկման էր ենթարկել, իսկ երիտասարդների փաստաբաններն էլ վճիռը բողոքարկել էին վճռաբեկ դատարանում: «Ազգը», ինչպես գիտեք, հետեւել է դատավարության ընթացքին:

Երեկ երիտասարդ ամբաստանյալների փաստաբաններն ու աջակից հասարակական կազմակերպությունները հայտարարություն էին տարածել, որտեղ հայտնում էին, որ իրենք նախօրեին դիմել են վճռաբեկ դատարանՙ գործը սահմանված ժամկետներում քննելու պահանջով: Դատարանին դիմած քաղաքացիները, քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, տեղեկատվության համաձայն, դատարանից պահանջել էին արդար վճիռ կայացնել եւ գործն ուղարկել հետաքննության:

Ներկայումս Ռազմիկ Սարգսյանը, որը հայտնի է 120-օրյա հացադուլով` ի նշան իր անմեղության, այժմ տուբերկուլյոզի ախտորոշմամբ գտնվում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի բուժմասում: Բժշկի հավաստմամբ, նրա առողջական վիճակը վտանգավոր չէ:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4