Հոկտեմբերի 24-ին Փարիզում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Մինչ այդ, սակայն, «Պանարմենիան.նեթ» ինտերնետային կայքէջին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հաղորդած տեղեկության համաձայն, հոկտեմբերի 23-ին կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցելու նպատակով:
Մերզլյակովի տեղեկացմամբ, Փարիզում եւս կգործի Օսկանյան-Մամեդյարով սովորական ձեւաչափըՙ նախ երես առ երես կհանդիպեն արտգործնախարարները, ապա նրանց կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: