ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության զարգացման նպատակով Երեւանի փողոցներում տեղադրված քաղաքային եւ մերձքաղաքային տեսարժան վայրերի ուղղությունը նշող ցուցանակների թիվը հասել է 200-ի:
Ինչպես տեղեկացրեց «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Եդիգարյանը, եւս 21 ցուցանակ առաջիկայում կտեղադրվի Կոմիտասի պողոտայում:
Նշենք, որ կողմնորոշիչ ցուցանակները պատվիրվել են Մոսկվայում: Դրանց գինը 120-150 դոլար է:
Ցուցանակների շնորհիվ կարելի է տեղեկություններ ստանալ մարզեր տանող ճանապարհների, ինչպես նաեւ մայրաքաղաքում գործող դեսպանատների, հյուրանոցների եւ մշակութային օջախների գտնվելու վայրի վերաբերյալ: