Մոսկվայում անցկացված սամբո ըմբշամարտի աշխարհի երիտասարդների, պատանիների եւ աղջիկների առաջնություններում Հայաստանից հանդես եկան 17 սամբիստներ: Նրանցից երեքն արժանացան մեդալների: Պատանիների մրցաշարում գյումրեցի Արտավազդ Մինասյանը 48 կգ քաշայինների մրցավեճում արժանացավ արծաթե մեդալի: Իսկ վանաձորցի Արմեն Սաքանյանը (70 կգ) դարձավ բրոնզե մրցանակակիր: Բրոնզե պարգեւով տուն կվերադառնա նաեւ արտաշատցի Լիլիթ Պողոսյանը (64 կգ):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ