Երեկ հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւան-Ղազախ հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի առաջարկով տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումՙ փոխադարձ վստահության մեծացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում: ՊՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են «երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, մասնավորապես սահմանի վերահսկմանն ու հրադադարի պահպանմանն առնչվող հարցեր»: