Նիժնի Նովգորոդի Չուգունովի փողոցի բնակելի տներից մեկի մուտքում անհայտ անձինք հարձակվել են հայաստանցի 39-ամյա քաղաքացու վրա, դաժանորեն ծեծել, կրծքավանդակին դանակի հարվածներ հասցրել: Մեր համաքաղաքացուն տեղափոխել են հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժին եւ, ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, նրա մոտ հայտնաբերվել են Նիժնի Նովգորոդում գրանցման վկայական, անձնագիր: