Այսօր հետմիջօրեին Սեն-Դընիի (Ֆրանսիա) բազիլիկայում հիշատակի արարողություն կկատարվի ի պատիվ Կիլիկիայի վերջին թագավոր Լեւոն 6-րդ Լուսինյանի, որի դամբանարձանը գտնվում է նույն տաճարի դամբարանում: Արարողությունը, որին ներկա կգտնվեն Հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, կմասնակցեն ֆրանսահայ երգչախմբեր:
Լեւոն 6-րդը մահացել է Փարիզում, 1393 թ. նոյեմբերի 29-ին եւ թաղվել Կղիստինյանց վանքում, որը հետագայում, հեղափոխության ժամանակ, կողոպտվել է, սակայն հայ թագավորի տապանաքարն անհայտ անձի կողմից փրկվել է: Հետագայում որոշվել է Սեն-Դընիի տաճարում դամբարան կառուցել նրա համար, Ֆրանսիայի թագավորի կողքին: