«Ազգի» էլեկտրոնային փոստով օրերս մի փոքրիկ թղթակցություն ստացանք Իրանի Իսլամական Հանրապետությունից, Հուսեյն Թաբաթաբաեից: Նա տեղեկացնում է, որ օրերս (հոկտեմբերի 17-ին) Թեհրանի Հայ ակումբում տեղի է ունեցել «Պարմանի» եռամսագրի 10-ամյա տարեդարձի միջոցառումը: Իսլամական մեջլիսում հայ պատգամավոր Ալբերտ Աջեմյանի եւ դր Լեւոն Դավթյանի ջանքերով այս պարբերականում հաճախակի են տպագրվում նաեւ պարսիկ գրողների եւ հրապարակախոսների գործերը` հայ գրականության եւ հայկական մշակույթի մասին:
Այս հաղորդագրությունը հետաքրքրական է նրանով, որ մեր նոր բարեկամը այն ուղարկել է լատինատառ հայերենով:
Սիրով սպասում ենք Հուսեյն Թաբաթաբեի հաջորդ թղթակցություններին: