Օգոստոսի 30-ի ուշ երեկոյանՙ լույս սեպտեմբերի 1-ին Բեռլինի կենտրոնում, կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել խուլիգանություն, որն ավարտվել է դանակահարությամբ: Օրեր առաջ գերմանական «Բիլտ» թերթը ակնարկել էր, թե հնարավոր է, որ 8 անգամ դանակահարողների շարքում լինի բռնցքամարտիկ Ալեքսանդր Աբրահամյանը, ով իր ընկերներիՙ այլ բռնցքամարտիկների հետ, եղբորՙ Արթուր Աբրահամի ավտոմեքենայով եղել են նույն վայրում: Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում փոխանցեց Ալեքսանդրի պաշտպանըՙ բեռլինահայ փաստաբան Ստեփան Թաշճյանը, Ալեքսանդրը դանակահարության պահին ընդհանրապես չի եղել դեպքի վայրում: Շփոթն ստեղծել է տուժողըՙ 4-րդ ցուցմունքի ժամանակ: Բարեբախտաբար գերմանացի բժիշկներին հաջողվել է փրկել վերջինիս կյանքը:
Ան. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա