«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2006-10-21 | #202, 2006-10-24 | #203, 2006-10-25


ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸՙ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

Երեկ, ինչպես եւ նախապես հայտնի էր, Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը շարունակել են ԱԳ նախարարների մոսկովյան հոկտեմբերի 6-ի հանդիպմանը համանախագահների առաջարկած նոր գաղափարների ու մտքերի քննարկումները:

Չմանրամասնելով, թե ինչ ասել է նոր գաղափարներ եւ մտքեր, Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ դիրքորոշումների լրացուցիչ ճշգրտման համար նախարարների մակարդակով խորհրդատվությունները կշարունակվեն Բրյուսելում, նոյեմբերի 14-ին Հայաստան-Եվրոմիություն համագործակցության խորհրդի շրջանակներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4