«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2006-10-21 | #202, 2006-10-24 | #203, 2006-10-25


ԶԱՏՈՒԼԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ԹԵ՞ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանին զայրացրել էր ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է վերջապես կողմնորոշվի` կամ Վրաստան, կամ Ռուսաստան: «Հայաստանի արտաքին քաղաքականությունն ի շահ ՀՀ ազգային շահերի է, եւ ոչ թե զատուլինների ցանկությունների», ասաց նա իր հայտարարությունում: Մինչդեռ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը պարզաբանեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին ինքը ներկա է եղել, եւ Զատուլինը նման հայտարարություն չի արել, իսկ թե ինչ է ասել նա մամուլին` դա չի կարող հիմք լինել:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4