«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2006-10-21 | #202, 2006-10-24 | #203, 2006-10-25


ՎՐԱՑԵՐԵՆ ԴԻՄԵԼԱՁԵՎԸ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ

Մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է Եմեն Օջահլուղուեւը, որ վիրավորվել էր սեպտեմբերի 21-ին Մոսկվայի թիվ 563 դպրոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Բժիշկների մեկ ամիս տեւած պայքարից հետո, այնուամենայնիվ, 10-րդ դասարանցին մահացավՙ դանակի բազմաթիվ հարվածներից: Իսկ ողջ պատմությունն այն էր, որ դասի ժամանակ երկու համադասարանցիներով վեճ են սկսել, որը վերածվել էր ծեծկռտուքի: Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ադրբեջանցի Օջահլուղուեւին զայրացրել էր այն, որ համադասարանցի Բեսիկ Կաչալիձեն ադրբեջանցուն դիմել է վրացերենով: Ներկայումս Կաչալիձեն եւ նրա հայրը փախուստի մեջ են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4