Միայն իր հայտարարության ժամանակաընթացքում ԱԺ դահլիճում ներկա գտնված Արթուր Բաղդասարյանը երեկ խոսում էր մարզերում տիրող վատ վիճակի, երկրում կրիմինալի հաղթարշավի, փողով ու «զոռբայությամբ» ամեն ինչ գնելու մասին. «Եթե 2007-ի ընտրություններին 1-1,2 մլն մարդ մասնակցի ու ամեն մեկին 20 դոլար տան` 25 մլն դոլար է պետք: Որոշ մարդկանց համար 25 մլն-ը ի՞նչ է որ, միայն վերջին վեց ամսում գրպանել են 200 մլն», ընդդիմադիրի իր պատմուճանից երեւի ավելի լավ նկատեց ԱԺ նախկին նախագահը: