Ինչպես տեղեկացանք «ԻԹԲ» միջազգային առեւտրային բանկի (Հայաստան) տարածած հաղորդագրությունից, բանկը դարձել է գերմանական KfW կազմակերպության «Բնակարանային կայուն շուկայի զարգացման» ծրագրի մասնակիցներից մեկը: Այդ կապակցությամբ գործադիր տնօրեն Արա Կիտբալյանն այն կարծիքն է հայտնել, որ այս ծրագիրը բանկերին կմղի հիպոթեկային վարկավորման տոկոսադրույքների նվազեցմանը եւ մարման ժամկետների երկարացմանը: Բանկը մտադիր է հիպոթեկային վարկեր տրամադրել նաեւ սեփական միջոցներից:
Տեղեկացվում է նաեւ, որ «ԻԹԲ» միջազգային առեւտրային բանկը (Հայաստան) պատկանում է «Մակարիոս» հոլդինգին, որը միավորում է ավելի քան 60 տարաբնույթ ընկերությունների Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Շվեյցարիայում, Կիպրոսում, ԱՊՀ մի շարք երկրներում:
Ա. Մ.