«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2006-10-21 | #202, 2006-10-24 | #203, 2006-10-25


6 ՏԱՐԻ «ԲՐԻՆՑԱԼՈՎ-Ա» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾՈՒՄ Է ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ

ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ռոսզդրավնադզորը» մտադիր է հետ վերցնել դեղերի արտադրության լիցենզիան «Բրինցալով-Ա» դեղագործական ձեռնարկությունից: Ընկերության գործարաններում բացահայտվել են դեղերի արտադրության պայմանների խախտումներ: Տեսուչները նաեւ հայտնաբերել են հեղինակավոր արտասահմանյան մակնիշների կեղծված դեղեր պահեստներում: Ըստ որում, ընդհատակյա դեղամիջոցների որակը շատ բարձր է եղել: Փորձագետները դժվարությամբ են դրանք տարբերել արտասահմանյան օրիգինալներից: Կեղծված ողջ արտադրանքը առգրավվել է: Կեղծման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման ղեկավար Միխայիլ Զուրաբովը հանդես է եկել կեղծ դեղամիջոցների արտադրության եւ իրացման համար քրեական պատասխանատվություն սահմանելու առաջարկությամբ: Ինչպես այսօր նշում են որոշ ԶԼՄ-ներ, փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանում բոլոր դեղերի մոտ 15%-ը կեղծ է: Կեղծ դեղերի թվաքանակով Ռուսաստանն առաջ է անցել արդեն Չինաստանից, Պերուից եւ Կոլումբիայից: Դրա հետ կապված փորձագետները առաջարկում են ստեղծել միջազգային խումբ, որը կստանձնի կեղծ դեղերի խնդրի վերահսկողությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4