«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2006-10-24 | #203, 2006-10-25 | #204, 2006-10-26


ՀԱՑԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ ՋԱՎԱԽՔՈՒՄ

Հոկտեմբերի 24-ից Վրաստանի Սամցխե-Ջավախքում կտրուկ թանկացել է հացը: «Ա-ԻՆՖՈ» գործակալության տեղեկացմամբ, Ախալքալաքի խանութներում հացը թանկացել է միանգամից 30 տոկոսով: Գրեթե նույն չափով շուկայում թանկացել է ալյուրի գինը: Նշենք, որ Վրաստանում ընդհանրապես հացաբուլկեղենի գների վերջին ժամանակների բարձրացումը կապվում է ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4