«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2006-10-24 | #203, 2006-10-25 | #204, 2006-10-26


ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ

Կալիֆոռնիայի հայ գրողների միության (ԿՀԳՄ) հոկտեմբեր ամսվա հերթական գրական հանդիպումը` մշակույթի օրվա առիթով, կայացավ օրեր առաջ Գլենդեյլի հանրային գրադարանի լսասրահում: Հանդիպմանը ԿՀԳՄ նախագահ Գրիշ Դավթյանը ներկայացրեց նորահրատարակ հետեւյալ գրքերը` Պողոս Գուբելյանի «Աֆրիկական համանվագ» կարճ պատմվածքների անգլերեն հավաքածուն, Թերմինե Մանուկյանի «Ժպտա սիրելիս» անգլերեն եւ «Ադաջիո» բանաստեղծությունները, Աստղիկ Թոփչյանի «Օջախ» եւ Գուսան ապոր «Սրտի աղբյուր» բանաստեղծությունները:

Ստացված տեղեկության համաձայն, ներկա գրողներից ոմանք ներկայացրել են պատառիկներ գրական ստեղծագործություններից, հանդես եկել ելույթներով, իսկ բանաստեղծ Ներսես Տեր-Մեսրոպյանը հակիրճ ներկայացրել է հայ մշակույթի օրվա տոնակատարության սկզբնավորումը, տոնի ներառումը մեր ազգային եւ եկեղեցական օրացույցում:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4