Ռումինիայի վարչապետ Կալին Պոպեսկու Տարիչեանուի ընտրությամբ Եվրոհանձնաժողովում Ռումինիայի ներկայացուցիչ է նշանակվել սենատոր Վարուժան Ոսկանյանը, որը Ռումինիայի հայերի ազգային միության ղեկավարն է: 48-ամյա սենատորը մաթեմատիկոս է ու նաեւ սենատի ֆինանսաբյուջետային կոմիտեի ղեկավարը, ունի ազատական հայացքներ: Այս մասին փաստում է «Ասոշիեյթեդ պրես»-ը: Վարուժան Ոսկանյանի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Եվրոխորհրդարանի կողմից: Իսկ պաշտոնի ստանձնումը պետք է հաջորդի հունվարի մեկին Ռումինիայի ԵՄ անդամ դառնալուն: