«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ

Ռուս-վրացական հարաբերությունների խրթին ընթացքը ստիպում է շատ վրացիների Ռուսաստանում ունեցած աշխատանքը եւ ընդհանրապես բնակվելու հնարավորությունը չկորցնելու համար դիմել տարբեր միջոցների: Ինչպես տեղեկացնում է «Դեյ.ազ» գործակալությունը, օրերս ժամանակավորապես Բաքվում գտնվող Վրաստանի մի քաղաքացի հայտնել է, որ 3 հազար դոլարով Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար դիմել ու համաձայնություն է ստացել Բաքվի ոստիկանության շրջանային բաժանմունքներից մեկում: Նույն աղբյուրի համաձայն, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հերքում է լուրը, ընդգծելով սեփական երկրի քաղաքացիությունից հրաժարվելու անհրաժեշտությունը Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար եւ ապօրինաբար այն տրամադրելու դեպքում օրենքի ողջ խստությամբ պատժելու հեռանկարը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4