Նախկին Քանաքեռի ալյումինի գործարանը, որ 2000 թ.-ից անվանվել է «Արմենալ», 23-ամսյա վերազինումից եւ ժամանակակից տեխնիկական հագեցումից հետո երեկ վերագործարկվեց: Ռուսական «Ռուսալ» ընկերությանը պատկանող գործարանի վերազինման համար ներդրվել է 70 մլն դոլար:
«Ռոսալ-Արմենալ» ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Լիվշիցի խոսքով, գործարանն այսուհետեւ կթողարկի ավելի բարձր որակի փայլաթիթեղ (ֆոլգա), իսկ արտադրությունը կկազմի տարեկան 25 հազար տոննա: Վերազինման շնորհիվ արտադրությունը դարձել է անթափոն, ինչպես նաեւ ներդրվել են էկոլոգիական մաքուր եւ անվտանգ համակարգեր:
Գ. Գ.