ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Վայոց ձորի տարածքային բաժնի եւ ոստիկանության մարզային վարչության Վայքի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 20-ին համատեղ ստուգայցի ժամանակ «Որսկան Տարոն» ՍՊԸ-ի տարածքում, Մ. Եղիազարյանին պատկանող ՎԱԶ-2121 մակնիշի 56SU656 պետհամարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկում եւ ուղեխցիկում կատարված զննությամբ հայտնաբերել եւ առգրավել են Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի, երկու վայրի խոզերի, երկու փորսուղների եւ 9 կաքավների մսեղիքներ: Բնությանը պատճառված վնասը կազմել է 3.495.000 դրամ, իսկ դրա հատուցման ընդհանուր չափըՙ 15.495.000 դրամ:
Փաստի առթիվ հոկտեմբերի 24-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 294-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Մ. Մ.