Հարավսլավական ինքնաթիռը կարող էր բախվել Էջմիածնի մայր տաճարին եւ ավերել: Երեկ «A-320» ինքնաթիռի վթարի վերաբերյալ հասարակական լսումների ժամանակ այսպիսի փաստ գաղտնազերծեց ռազմածովային ավիացիայի նախկին օդաչու Վլադիմիր Պողոսյանը: 1988 թվականի երկրաշարժից հետո դեկտեմբերի 12-ին Հայաստան ուղեւորված եւ Արմավիրի ճանապարհին վթարված հարավսլավական ինքնաթիռի կործանումը կարող էր ավելի սարսափելի հետեւանքներ ունենալ: Վլադիմիր Պողոսյանն անձամբ մասնակցել է վթարի պատճառների քննությանը, եւ պատմեց, որ վթարին նախորդած ժամանակ դիսպետչերը սխալ վայրէջքի հրաման է տվել օդաչուին, որը կատարելու դեպքում ինքնաթիռը կբախվեր Էջմիածնի տաճարին:
Կ. Դ.