Եվրոհանձնաժողովը Ռումինիայից ամենակարճ ժամանակում եվրոհանձնակատարի պաշտոնին նոր թեկնածություն է ակնկալում: Հիշեցնենք, որ ի սկզբանե երկրի վարչապետը Եվրոհանձնաժողովի անդամի թեկնածու էր առաջադրել ռումինահայերի միության նախագահ, Ռումինիայի խորհրդարանի ֆինանսավարկային կոմիտեի ղեկավար Վարուժան Ոսկանյանին: Սակայն Ոսկանյանն իր կենսագրության որոշ դրվագների հայտնի դառնալուց հետո ստիպված է եղել հրաժարվել իր թեկնածության առաջադրումից:
Ինչպես տեղեկացնում են եվրոպական զանգվածային լրատվամիջոցները, Ոսկանյանը կասկածվում է Ռումինիայի «Սեկուրիտատե» հատուկ ծառայության իրազեկիչ լինելու մեջ: Եվ փաստվում է, որ նա ղեկավարել է ռումինացի գործարարներից մեկի ֆինանսական աջակցությունն ունեցող աջ բնույթի ոչ մեծ մի կուսակցություն: Ներկայացված մեղադրանքները Վարուժան Ոսկանյանը կտրականապես մերժում է: Սակայն Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն պաշտպանում է Ռումինիայի արդարադատության նախարար Մոնիկա Մակովեի թեկնածությունը:
Ն. Պ.