Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կմեկնարկի միջազգային կոնֆերանս` «Բաց կոդով համակարգչային ծրագրերի քաղաքականության դերը տեղեկատվական հասարակության զարգացման գործում» վերտառությամբ: Այն կազմակերպվել է Ինտերնյուսի տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի, Բաց հասարակության ինստիտուտի եւ Բուլղարիայի ինտերնետային հասարակության համատեղ աջակցությամբ: Նպատակը, բնականաբար, այս ասպարեզում իրականացվող քաղաքականության, հարավարեւելյան եվրոպական երկրների փորձի ներկայացումն է, այդ քաղաքականությանը նպաստող եւ խոչընդոտող գործոնները, այդ քաղաքականությունը կրթության, տեղական եւ պետական կառավարման մարմիններում: Կոնֆերանսին մասնակցում են մասնագետներ Բուլղարիայից, Մակեդոնիայից, Տաջիկստանից, Ռուսաստանից:
Կ.Դ.