«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2006-10-28 | #207, 2006-10-31 | #208, 2006-11-01


ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿՆԵՐԻ 29 ՏՈԿՈՍԸ ՍՆՆԴԻ ԽԻՍՏ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Վերջին տասը տարիներին թերսնվողների թիվն աշխարհում ավելացել է 23 միլիոնով, ընդհանուր ցուցանիշը հասցնելով 850 միլիոնի, եւ հազիվ թե հնարավոր լինի երկու անգամ կրճատել մինչեւ 2015 թվականը: Նույնչափ կրճատման ցուցանիշ հաջողվել է գրանցել Հայաստանում, սակայն թերսնվողների թիվը մեր երկրում շարունակում է մնալ մեծՙ բնակչության 29 տոկոսը: Այսպես է փաստվում ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության ծրագրի զեկույցում: Անցումային տնտեսություն ունեցող երկրների 25 միլիոն թերսնվողներից 21 միլիոնն ԱՊՀ երկրների բնակիչ է: Եվ եթե Ուզբեկստանում ու Տաջիկստանում բնակչության մեծ մասը սննդամթերքի խիստ կարիք ունի, ապա մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը վերջին 10 տարում նշանակալի հաջողությունների են հասելՙ 1993-95 թթ. այս երկրներում թերի էին սնվում 2,5 միլիոն մարդ, ներկայում` 700-800 հազար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4