Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թ. աշխարհի եւ 2000 թ. Եվրոպայի չեմպիոնի տիտղոսներին արժանացած Յուրի Ջորկաեֆը հայտարարել է մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալու մասին: Վերջին շրջանում 38-ամյա կիսապաշտպանը հանդես էր գալիս ամերիկյան «Ռեդ Բուլ Նյու Յորք» թիմում: Ջորկաեֆը նշել է, որ թեեւ ֆիզիկապես դեռեւս կարող է ֆուտբոլ խաղալ, սակայն հոգեպես այլեւս խթան չունի շարունակելու ելույթները:
Ջորկաեֆը ֆուտբոլային հարուստ կենսագրություն ունի: Նա հանդես է եկել «Գրենոբլում», «Ստրասբուրգում», «Մոնակոյում», ՊՍԺ-ում, «Ինտերում», «Կայզերսլաուտերնում», «Բոլտոնում» եւ «Բլեքբյոռնում»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ