Բուխարեստի «Ռապիդում» հանդես եկող Արտավազդ Քարամյանի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դեռեւս առջեւում են, բայց Արտավազդ Քարամյանն արդեն առաջադրել է իր պայմանները: Ռումինական լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն, հայ ֆուտբոլիստն աշխատավարձի եռապատկում է պահանջում: Նրա ներկայիս տարեկան աշխատավարձը 100 հազար դոլար է: Քարամյանը սպառնացել է նոր պայմանագիր չկնքել եւ հեռանալ թիմից, եթե իր պահանջը չընդունվի:
Նշենք, որ վերջին շրջանում Արտավազդ Քարամյանի հավաքական չներկայանալը հիմնականում պայմանավորված էր «Ռապիդի» հետ ծագած հիմնախնդիրներով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ