«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2006-10-31 | #208, 2006-11-01 | #209, 2006-11-02


ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ

Այսօր Իրանում սկսվում են լայնածավալ զորավարժություններ, որոնք FARS գործակալությանը հղում կատարող «Ազատության» վկայությամբ, անցկացվելու են երկրի ողջ տարածքում: Զորավարժությունները կընդգրկեն նաեւ Պարսից ծոցը եւ Օմանի ծովը, որտեղ ներկայումս տեղի է ունենում ամերիկյան ռազմածովային ուժերի զորաշարժը:

Իրանական կողմի ներկայացմամբ, զորավարժությունների նպատակն է ցուցադրել ազգային բանակի հզորությունը եւ պաշտպանել երկիրն արտաքին վտանգներից, որն իրանցիները պատրաստվում են սկսել հրթիռների արձակմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4