ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման հավանականությունն աննախադեպ բարձր է, ըստ Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Կլայդ Ուիլկոքսի: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ սպասվող ընտրություններում ժողովրդավարները հնարավորություն ունեն մեծամասնություն կազմելու ԱՄՆ Կոնգրեսի պալատներից մեկում: Դեմոկրատների հաղթանակի դեպքում, պրոֆեսորի կարծիքով, Ներկայացուցիչների պալատի խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին կդառնա պալատի խոսնակ եւ կանի հնարավորը Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման համար: Եթե Ներկայացուցիչների պալատն ընդունի այդ բանաձեւը, այն ուժի մեջ մտնելու համար պետք է ստանա նաեւ Սենատի, նաեւ ԱՄՆ նախագահի հաստատումը, ինչը Ջորջթաունի համալսարանի պրոֆեսորի կարծիքով փաստացի անիրագործելի է: