«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2006-10-31 | #208, 2006-11-01 | #209, 2006-11-02


«ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔՆ ԱՂԲԻ ՄԵՋ ԿՈՐԱԾ Է

Կենտրոն համայնքը մայրաքաղաքի սիրտն է եւ պետք է փայլի իր մաքրությամբ: Մինչդեռ ամենուր աղբակույտեր են: «Ազգը» բազմիցս անդրադարձել է այդ խնդրին, սակայն պարզվում է, որ հրապարակումից հետո միայն մեկ անգամ աղբը հավաքել են ու վերջ... Մնացածն օրերով, շաբաթներով մնում է տեղում: Աղբարկղերի մոտով անցնել չի լինում, գարշահոտություն, կրծողները, սոված շներն ու բոմժերն աղբի մեջ մտած իրարից պատառ են փախցնում հենց քաղաքի կենտրոնական փողոցներում գոյացած աղբակույտերից: Վերջին մեկ շաբաթում Կենտրոնում բռնկվել է 7 աղբաման շրջապատի աղբով: Վերջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 31-ին, ժամը 19.24-ին Ամիրյան փողոցի թիվ 20 շենքի բակում, որտեղ այրվել է 7 քմ մակերեսով աղբ: Հրդեհը մարվել է մարտական 1 հաշվարկի ուժերով ժամը 19.52-ին: Իսկ եթե հրշեջները ժամանակին չհանգցնեին հրդեհը, ապա բակում կայանած ավտոմեքենաները, ցածր հարկի բնակիչների պատշգամբները կբռնկվեին: Իսկ Կենտրոնի թաղապետարանի համապատասխան պաշտոնյաները շրջում են մուգ ակնոցներով ու մուգ ապակիներով ավտոմեքենաներով, որ աղբը չնկատեն...

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4