Լեւոն Արոնյանը կմասնակցի նոյեմբերի 5-ին Մոսկվայում մեկնարկող աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարին: Այն բավական ուժեղ կազմ ունի եւ դասվում է ՖԻԴԵ-ի 20-րդ կարգին: Մոսկվայում աշխարհի գավաթակիր եւ օլիմպիադայի չեմպիոն Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Պետեր Լեկոն, Բորիս Գելֆանդը, Շահրիյար Մամեդյարովը, Ալեքսեյ Շիրովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ռուսլան Պոնոմարյովը եւ Մագնուս Կառլսենը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ