«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2006-11-02 | #210, 2006-11-03 | #211, 2006-11-04


ՊՈԼՍԱՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Պոլսահայ պատմաբան Լեւոն Փանոս Տապաղյանը հրապարակավ հերքել է Հայոց ցեղասպանության փաստը: Նոյեմբերի 3-ին ինտերնետային էջում թուրքական հանրային հեռուստատեսությունը Տապաղյանի հերքումը ներկայացրեց հետեւյալ վերնագրով. «Հայ պատմաբանի ճշմարտությունը բոլորովին այլ է. ցեղասպանության Ֆրանսիայի ստին նույնիսկ հայերն են հակազդում»:

Ըստ վերոհիշյալ աղբյուրի, Տապաղյանը հայկական հարցին նվիրված դասախոսություն է կարդացել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Ստամբուլի քաղաքային վարչությունում: Նա ընդգծել է, որ հայկական հարցը թուրքահայերի եւ թուրքերին առնչվող հարց է, այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումները հորինել են արեւմտյան տերությունները, որոնք էլ շարունակում են շահարկել: Վերջում Տապաղյանն ավելացրել է. «Օսմանյան կայսրությունում հայերը ենթարկվել են արտագաղթի: Արեւմուտքը ներկայումս իբրեւ տեղահանություն բնութագրվող այս միջադեպը անվանում է ցեղասպանություն, չկա նման բան, եղել է տեղահանություն, այլ ոչ թե ցեղասպանություն»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4