Ջավախքի շրջանային ժողովների (սակրեբուլոների) ղեկավար մարմինների ընտրության կապակցությամբ շնորհավորական հայտարարություն է տարածել «Հզոր հայրենիք» կուսակցության վարչությունը եւ «Ջավախք» հայրենակցական միությունը: «Մեր գոհունակությունն ենք հայտնում, որ Ջավախքի ընտրողների քվեն ստացած շրջանային ժողովները, միաձայն ընտրելով իրենց ղեկավար մարմիններին, դրսեւորեցին իրենց համախմբվածությունն ու միասնությունը», ասվում է հայտարարության մեջ:
Կուսակցությունն ու հայրենակցական միությունը հույս են հայտնել, որ Ջավախքի նորընտիր շրջանային ժողովներն առաջիկայում համախմբված իրենց ուժերը կնպատակաուղղեն տարածաշրջանի ազգաբնակչության առջեւ ծառացած խնդիրների կենսագործմանը: Նրանք նաեւ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:
Գ. Գ.