«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2006-11-02 | #210, 2006-11-03 | #211, 2006-11-04


ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՁՄՌԱՆԸՙ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԸ ՓՈԽԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆՈՎ

Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկոլոս Գիլաուրին երկրի խորհրդարանին ծանոթացրել է սպասվող էներգաճգնաժամի պայմաններում կառավարության գործողությունների ծրագրին: Ծրագրում ընդգրկված են հիմնականում այն միջոցառումները, որոնք վրացական իշխանությունը պատրաստվում է իրագործել ռուսական գազի մատակարարման դադարեցման դեպքում: Ընդ որում վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Նիկոլոս Գիլաուրին նշել է, թե Վրաստանը մեծ հնարավորություններ ունի փոխարինելու ռուսական գազն ադրբեջանականով:

Բացի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարից, նախարարի խոսքերով, կարելի է օգտագործել նաեւ հին գազատարը, որոնք երկուսը միասին Վրաստանին կմատակարարեն 4-5 մլրդ խմ գազ: 2007 թ.-ին, արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Վրաստանը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով գազի տարանցման դիմաց կստանան որոշ քանակությամբ անվճար գազ եւ կկարողանա 250 մլն խմ գազ գնել, տոննանՙ 63 դոլարով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4