«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2006-11-02 | #210, 2006-11-03 | #211, 2006-11-04


ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ԳՅՈՒՏԸՙ ԼՂ ՀԱՅԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆ

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին երկրի քաղաքացի է համարում եւ հետաքրքրված է այդ տարածաշրջանի ապագա զարգացմամբ, որը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքերով, երկրի անբաժանելի մաս է: Մամեդյարովը ԵԱՀԿ-ում Իտալիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանչեսկո Բասկոնեի հետ Բաքվում կայացած հանդիպմանը «պտտել է նույն ձայնապնակը», այն էՙ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել տարածքային ամբողջականության սկզբունքով, տարածաշրջանի հայ բնակչությանն ինքնավարության ամենաբարձր կարգավիճակի պայմաններում:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4