ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ «Պանորամա.am» կայքի, «ԱրմենՏել» ընկերությունը վաճառվել է ռուսաստանյան «Վիմպելկոմ» ընկերությանը: Կայքը տեղեկացնում է նաեւ, որ «Վիմպելկոմ»-ը առաջինն է ռուսական ընկերություններից, որի բաժնետոմսերը ներկայացված են Նյու Յորքի բորսայում (1996 թ.-ից): Բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է նորվեգական «Թելենոր» ընկերությանը, որը աշխարհի հեռահաղորդակցման ոլորտի առաջատարներից է: Բացի այդ, բաժնետոմսեր ունեն աշխարհահռչակ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են EGERTON CAPITAL LIMI, CHARLEMAGNE CAPITAL, FIDELITY INTERNATION, DEUTSCHE BANK AG, JP MORGAN CHASE & CO, BRINSON PARTNERS, MERRILL LYNCH INVEST, AXA, BARING EASTERN EUROP, BARCLAYS GLOBAL INVE, CREDIT SUISSE ASSET եւ ռուսական TELENOR EAST INV, ECO TELECOM, եւ այլ ընկերությունները: Այս տեղեկությունները հաստատող որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ մամուլում (նեւ մեր թերթում - «Ազգ») հայտնվել էին տեղեկություններ, թե իբր «Արմենտել»-ը վաճառվել է արաբական ընկերությանը, սակայն այս տեղեկությունը հետագայում հերքվեց: