Հալեպից տեղեկացնում են, որ օրեր առաջ Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ հալեպահայ մշակութային միությունները նշել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 130-ամյակը: Մեծարման հանդիսությանը խոսք են ասել Բերիայի հայոց թեմի առաջնորդ տեր Շահան եպիսկոպոս Սարգսյանը, հայ կաթողիկե համայնքի առաջնորդ տեր Պետրոս արք. Միրիաթյանը, հայ ավետարանական համայնքի պետ Հարություն Սելիմյանը, Լեւոն Շառոյանը, Բեյրութից «Զարթոնք» օրաթերթի պատասխանատու խմբագիր Պարույր Ադբաշյանը, հալեպահայ ուսուցիչ, բանասեր Հակոբ Չոլաքյանը եւ ուրիշներ: Բանախոսները համակողմանի ներկայացրել են մեծ լեզվաբանի ավանդը, անդրադարձել նրա մարդկային հատկանիշներին, հնչեցրել երախտիքի խոսքեր:
Գ. Գ.