Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ բասկետբոլի հանրապետական ֆեդերացիայի հրավերով նոյեմբերի 14-ին առաջին անգամ պաշտոնական այցով Երեւան կժամանի բասկետբոլի եվրոպական ֆեդերացիայի պատվիրակությունը` կազմակերպության նախագահ, հույն Գեորգիոս Վասիլակոպուլոսի գլխավորությամբ: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի, բասկետբոլի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ: Կքննարկվեն Հայաստանում բասկետբոլի զարգացման հետագա հնարավորությունները, համագործակցության հեռանկարները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ