«Ազգի» նոյեմբերի 3-ի համարում «Վահագն Չախալյանը չխոսեց սեփական... » հոդվածում տեղ է գտել գրաշարական սխալՙ հոդվածում տպագրվածի փոխարեն պետք է լիներ, որ Չախալյանի կազմակերպությունն անընդունելի է համարում հեռացող ռուսական զորքերի փոխարեն վրացական կամ որեւէ այլ երկրի զինուժի տեղակայումը: «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի երեւանյան ներկայացուցչության այս դիտարկմանը մենք համաձայն ենք, իսկ հոդվածում տեղ գտած հաջորդ կետի վերաբերյալ դաշինքի մոտեցումը տպագրում ենք այնպես, ինչպես ուղարկվել է խմբագրություն: «Երիտթուրքերի հետ համեմատությունը (Չախալյանի կողմից-«Ազգ») ակնհայտորեն վերաբերում է սակրեբուլոյում տեղ զբաղեցրած մարդկանցՙ Վրաստանի իշխող կուսակցության հետ ունեցած համագործակցությանը»: