Երկօրյա այցով երեկ Բրյուսել մեկնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցելության նպատակն է շարունակել բանակցությունները Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետՙ հետագա համագործակցության շրջանակներում: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահը կքննարկի ինչպես եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցությունը մեծացնելու հնարավորությունները, այնպես էլ հանդիպումներ կլինեն Բելգիայի ղեկավարության հետ:
Բրյուսել այցելությունից հետո ակնկալվում է Ալիեւի այցը Մոսկվաՙ երկօրյա աշխատանքային այցով: