ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն «Ազերիպրես» գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում անցկացնելու առաջարկությունը դեռեւս պատասխան չի ստացել: Մերզլյակովի խոսքերով, նոյեմբերի 14-ին Բրյուսելում կայանալիք Օսկանյան-Մամեդյարով հանդիպմանը եւս կլինի նախագահների հանդիպման առաջարկ, որին դրական պատասխան ստանալու առնչությամբ Մերզլյակովը սպասելիքներ ունի:
Ինչ վերաբերում է ընդհանրապես քննարկվող փաստաթղթին, ապա Մերզլյակովը նշել է, որ դրանում թվարկվում են սկզբունքներ, որոնք հետագայում կլրացվեն շրջանակային համաձայնագրով նախատեսվող կոնկրետ գործողություններով:
«Օրինակՙ զորքերի դուրսբերումը գրավյալ տարածքներից որպես սկզբունք ճանաչվում է, բայց ե՞րբ, որտեղի՞ց եւ ինչպե՞ս, այդ ամենը հարկ է արձանագրել փաստաթղթում», նշել է Յուրի Մերզլյակովը, որ դրա համար ժամանակ է պետք: