«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2006-11-03 | #211, 2006-11-04 | #212, 2006-11-07


«ՍԱ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ ԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԷ»

Նախընտրական տարվա բյուջետային ռիսկերի մասին մեր հարցին պատասխանելով` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նկատեց, թե ինքն արդեն 7-րդ բյուջեն է ներկայացնում, եւ որեւէ տարի չի եղել, որ ռիսկ չլինի. «Ամեն ինչ էլ հնարավոր է, մենք պատերազմական վիճակում ենք, կամ` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում, ցանկացած պահի ցանկացած բան կարող է լինել: Նախընտրական էր նաեւ 2003-ը, ոչ մի ազդեցություն չթողեց, ընդհակառակն բյուջեն ավելի լավ հավաքվեց, քան նախատեսված էր: 2007-ին ինչպե՞ս կլինի` ո՞վ կարող է ասել: Եթե նայենք նախորդ ընտրական տարին (2003-ը-Մ.Խ.), ապա դժվար է կանխատեսումներ անել, եւ վերջիվերջո, սա սառույցի վրա գրված փաստաթուղթ չէ, եթե կլինեն ինչ-որ փոփոխություններ, ինչ-որ խնդիրներ կծագեն` Ազգային ժողովը գործելու է, կառավարությունը կներկայանա Ազգային ժողով, կհիմնավորի եւ փոփոխություններ կանի»:

Հիշեցնենք, որ 2001-ից հետո որեւէ բյուջեով սեկվեստր չի եղել, եւ բյուջեները բոլորը կատարվել են 100 տոկոսով. «Իսկ դրանից առաջ որեւէ բյուջե չի կատարվել», նկատեց Վ. Խաչատրյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4