«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2006-11-03 | #211, 2006-11-04 | #212, 2006-11-07


ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄ Է ԳԱԶԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԻՆ

Եվրոմիությունը Ռուսաստանին կոչ է արել Վրաստանի հետ խորհրդակցություններ անցկացնել գազի գնի առնչությամբ: Ռոյթեր գործակալության հաղորդմամբ, Եվրոհանձնաժողովի քարտուղար Էմմա Գուդվինը նշել է, որ Եվրոհանձնաժողովն ընդհանուր առմամբ կողմ է էներգառեսուրսների համար շուկայական գների անցմանը: Նման հայտարարության համար, թերեւս, հիմք է ծառայել այն, որ օրերս «Գազպրոմը» հայտարարեց Վրաստանի համար եվրոպականՙ այն է 1000 խմ-ի դիմաց 230 դոլար գին սահմանելու մասին:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանում մյուս երկու պետություններին, ապա Հայաստանի պարագայում դեռեւս գազի գնի բարձրացման տեղեկություններ չկան: Իսկ Ադրբեջանը 2007 թ.-ին հույս ունի ռուսական գազ գնել ավելի ցածր գնով, քան Ուկրաինայում, այսինքնՙ պակաս քան 130 դոլարՙ 1000 խմ-ի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4